|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ` ապրիլի 29-ին, Պոլսի Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը որոշում է կայացրել դիմել Ստամբուլի նահանգապետարան` նոր պատրիարքի ընտրության թույլտվության համար. հաղորդում է «Ակօս»-ը:
Մարտի 8-ին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վախճանից հետո հայտարարված սուգն ավարտվել է, և նոր պատրիարքի ընտրության համար առաջին ժողովն անցկացվել է երեկ: Կրոնական ժողովի ընթացքում որոշվել է, թե ինչպես պետք է անցկացնել ընտրության ընթացքը: Ըստ ավանդույթի` պատրիարքի մահվանից հետո ընտրական գործընթացը պետք է ղեկավարի պատրիարքի տեղապահը: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է` քանի որ պետությունը Մութաֆյանի հիվանդության ժամանակ իրեն տվել պատրիարքի փոխանորդի կարգավիճակ, ցանկանում է ինքը ղեկավարել ընտրական գործընթացը:
Կրոնական ժողովի ընթացքում 5 հոգի կողմ է քվեարկել փոխանորդի ղեկավարմանը: 3 հոգի էլ կողմ են քվեարկել պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի ղեկավարմանը, 1 հոգի ձեռնպահ է մնացել:
Զեկույցի մեջ նշված է, որ պետք է անհապաղ դիմել նահանգապետարան:
«Ակօս»-ին տված հարցազրույցում իրավաբաններ Սեթրակ Դավութհանն ու Սեբուհ Ասլանգիլը նշել են, որ անհրաժեշտ է, որպեսզի գործընթացը ղեկավարի տեղապահը: Նույն տեսակետն է հայտնել նաև Կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
