|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ Թուրքիայի կառավարության գրավոր կանոնագիրը հասել է Պոլսի Հայոց պատրիարքարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության կանոնադրությունը Գում Գափու է հասել սեպտեմբերի 23-ին: Ինչպես գրել է թերթը՝ այս պահին կանոնադրության բովանդակության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան:
Թերթը կապ է հաստատել նաև Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ Եպսկ. Մաշալյանի հետ, որը հաստատել է, որ ընտրության կանոնագիրն արդեն հասել է Պատրիարքարան: Սակայն նա կանոնադրության բովանդակության մանրամասնություններ չի փոխանցել: Նախաձեռնակ մարմինը Գում Գափուում հերթական ժողով կանի: Պատրիարքարանը երեկոյան կայանալիք ժողովի վերջում կանոնադրության բովանդակության վերաբերյալ հայտարարություն կպատրաստի: Սեպտեմբերի սկզբին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության կողմից ներկայացվելիք կանոնագիրը։
Օգոստոսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։ Ավելի վաղ լրատվամիջոցներում նշվել էին նաև հավանական թեկնածուների անուններ: