|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հավաստիացրեց, որ դեռ չի մարել իր ապառիկները։
«Ապառիկներ, վարկեր ունեի ու հիմա էլ ունեմ։ Իմ հաշվին ԴԱՀԿ-ի կողմից կալանք էր դրվել, որովհետև մեքենան ոչ ճիշտ վայրում կայանելու համար տուգանքը չէինք վճարել ժամանակին։ Երբ ես ուզում էի այլ ապառիկով գնում կատարել, բանկը մերժել էր»,- նշեց նա:
Միրզոյանը հավելեց, որ ապառիկով է գնում կատարում հարմարության համար: «Աշխարհում մարդիկ այդպես են անում՝ կանխիկ գումարով գնում չեն կատարում և ապառիկ գնումն են նախընտրում։ Իսկապես այդպես հարմար է։ Նույն տրամաբանությամբ` ես փորձում էի հեռուստացույց գնել։ Եթե ձեզ հետաքրքիր է, ասեմ, որ հեռուստացույցը, ի վերջո, ստիպված եղա կանխիկով գնել, տուգանքն էլ վճարել եմ, վարկային վատ պատմություն էլ չունեմ»,- տեղեկացրեց նա: