|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթը տեղեկացնում է, որ Փարիզում 1985-2002թթ. լույս տեսած «Կամք» օրաթերթի հավաքածուն ամբողջովին թվայնացվել է: Այս կապակցությամբ «Ազդակ»-ն իր երախտագիտությունն է հայտնում օրաթերթի բարեկամներից Հակոբ Ենիգոմշյանին, որը ո՛չ միայն ամբողջական հավաքածուն տրամադրել է «Ազդակ»-ին, այլ նաեւ իրականացրել է հավաքածուի փոխադրությունը Փարիզից Բեյրութ:
Սփյուռքահայ մամուլի թվայնացված տարբերակների շարքը համալրվել է նոր հավաքածուով: Իսկ «Կամք»-ի տպագիր օրինակների ամբողջությունը մաս է կազմոււմ «Ազդակ»-ի գրադարանում: