|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանձնարարական տվեց միասնական թվայնացված միջավայրի անցնելու վերաբերյալ: «ՀՀ կառավարման արդյունավետության բարձրացման ու բիզնես միջավայրի համար պետք է տեղեկատվական ժամանակակից հենքի վրա ձևավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացման կառավարման համակարգ»,- ասաց վարչապետը:
Նա հանձնարարեց հանրապետական գործադիր մարմիների ղեկավարներին` մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկներ դրա վերաբերյալ, իսկ աշխատակազմի ղեկավարն էլ պիտի 2 շաբաթում ամփոփի ու թվայնացման հստակ ժամանակացույց ներկայացնի:
«Մենք պիտի ունենանք թվայնացման քարտեզ: Այս փորձն արդեն կա մի քանի գերատեսչություններում»,- ասաց վարչապետը հավելելով. «Կառավարման սուբյեկտների թվայնացումը բերում է նրան, որ ցայտուն երևում է, թե որտեղ ենք թերացել: Մեկ օր շուտ սա պետք է անել: Դպրոցները, մանկապարտեզները, բոլորը պետք է անցնեն սրան»: