|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-UNDP) ֆինանսական աջակցությամբ ձեռք են բերվել ՀՀ ԱԻՆ ՍՊԾ Ազգային մոնիթորինգային դիտացանցի 14 գործող հիդրոերկրադինամիկական (ՀԵԴ) հորատանցքերում ստորգետնյա ջրերի մակարդակի ավտոմատ չափման, գրանցման և հաղորդման ժամանակակից, բարձր զգայնության, ամերիկյան սարքեր:
2013 թ. նախատեսվում է իրականացնել սարքերի հավաքման և ՀԵԴ հորատանցքերում տեղադրման աշխատանքներ, որոնք նպատակ ունեն արդյունավետ դարձնել ուժեղ երկրաշարժերի կանխատեսման գործընթացը: Պատրաստվել է հորատանցքերում ջրի մակարդակը չափող լաբորատորային աշխատող նմուշ: Շուտով այն փորձնական կտեղադրվի Մեծամոր դիտակետում գտնվող հորատանցքի վրա, որտեղ չափումներ են իրականացվում 1986 թվականից: