|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի` երեկ կայացած հանդիպման վերաբերյալ չի արտացոլում հանդիպման բովանդակությունը: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյի հայտարարությունում. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նշենք, որ պետդեպի հայտարարությունում ասվում է, որ կողմերը քննարկել են Անկարայի կողմից Ս-400 համակարգերի գնումը, ինչպես նաև Սիրիայի հյուսիս-արևելքում կարգավորման թեման: Նշվել է, որ Պոմպեոն նախազգուշացրել է Թուրքիային` զերծ մնալ միակողմանի քայլերից:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակի` հայտարարությունը ոչ միայն չի արտացոլում հանդիպման օրակարգը, այլև հարցեր է պարունակում, որոնք անգամ չեն քննարկվել: