|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իրանն ապրիլի 4-ին արգելք է դնելու Ադրբեջան կարտոֆիլի և սոխի արտահանման վրա. հաղորդում է oxu.az կայքը:
Ադրբեջանում նշված ապրանքները, որոնք հիմնականում ներկրվում են հենց Իրանից, մեծ պահանջարկ ունեն: Երկրում արդեն նկատվել է այդ ապրանքների գների աճ:
Իրանն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ ջրհեղեղի հետևանքով գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները մեծ վնաս են կրել, և երկիրն արդեն ինքն է զգում գյուղմթերքների պակաս: Ամեն տարի Իրանից Ադրբեջան է ներկրվում ավելի քան 50.000 տոննա կարտոֆիլ: