|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ կառավարությունը հացահատիկի արտահանման մաքսատուրքեր է մտցնում: Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ փոխվարչապետների հանդիպումից հետո։
Իշխանությունները խոստանում են, որ սահմանափակումները ժամանակավոր կլինեն։
Մեդվեդևը պարզաբանել է, որ Ռուսաստանն այս տարի հացահատիկի լավ բերք է աճեցրել, իսկ երկրին անհրաժեշտ պաշար է պետք:
«Արտահանման այդ սահմանափակումը պետք է ճիշտ արվի՝ համաձայնեցնելով շուկայի առաջատար մասնակիցների հետ, ժամանակավոր, սակայն բավական ճկուն, որպեսզի մենք վերահսկենք իրավիճակը հացահատիկի շուկայում և ապահովենք բնակչությանը հացով ու հացաբուլկեղենով»,- նշել է Մեդվեդևը։
РИА Новости-ն հայտնում է, որ այս հայտարարությունների ֆոնին Չիկագոյի առևտրային բորսայում հասահատիկը թանկացել է 2%-ով: