|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան երկրում մի քանի շաբաթ ընթացող բողոքի ցույցերից հետո հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Բուտեֆլիկան, որը Ալժիրը կառավարում էր ավելի քան 20 տարի, հրաժարվել է հինգերորդ ժամկետի ձգտելու մտադրությունից:
Նշվում է, որ Ալժիրի բանակը 82-ամյա նախագահին կոչ է արել հայտարարել երկրի ղեկավարի պարտականությունների կատարման անընդունակության մասին:
Բուտեֆլիկան օրեցօր սրացող հանրային ընդդիմությանն էր բախվել փետրվարին իր`5-րդ ժամկետում ընտրվելու մասին հայտարարելուց հետո: Կանոնավոր բնույթ ստացած փողոցային ցույցեր էին սկսվել հյուսիսաֆրիկյան երկրով մեկ, և բանակի գեներալներն առաջարկել էին նախագահի պաշտոնական հրաժարականի համար կիրառել սահմանադրական դրույթը: Թեև Բուտեֆլիկան այդ ժամանակ հայտարարել էր, որ նախագահության 5-րդ ժամկետում ի առաջադրվի, նա ընտրությունները հետաձգել էր, իսկ բողոքի ցույցերը շարունակվել էին՝ իշխանությունից նրան հեռացման և քաղաքական փոփոխությունների հույսով:
Աբդելազիզ Բուտեֆլիկան Ալժիրի նախագահն է 1999 թվականից: 2013 թվականին կաթված ստանալուց հետո նա գամված է հաշմասայլակին և այդ ժամանակից ի վեր հազվադեպ է հանրությանը ներկայանում, ելույթներ չի ունենում: