|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի` հրադադարի ռեժիմն ամրապնդելուն հավատարիմ լինելը: Այդ մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ հանդիպման ժամանակ` մեկնաբանելով Փաշինյան-Ալիև հանդիպումը. հայտնում է Спутник Армения-ն:
Ըստ ԵԱՀԿ մամուլի ծառայության` Շոֆերը Լայչակին է ներկայացրել հանդիպման արդյունքները:
Գործող նախագահը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը, ինչպես նաև երկու պետությունների ղեկավարների`ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար ուղիներ որոնելու ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելուն հավատարիմ լինելը: