|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ձգված հակամարտությունը կարգավորելու միակ միջոցն այն է, որ կողմերը ազնիվ նպատակներով վերադառնան բանակցային սեղանի շուրջ: Այդ մասին Интерфакс-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը`անդրադառնալով ԼՂ հակամարտությանը:
Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն հարթակ է տրամասդրում երկխոսության համար և աջակցում այն բանին, որ կողմերը երկարատև խաղաղության հասնեն: «Դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կողմերի պատասխաանատվությունը»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Ժնևում կայացած հանդիպումը, մասնավորապես այն փաստը, որ նախագահները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու և լարվածությունը շփման գծում նվազեցնելու ուղղությամբ:
Գրեմինգերը նաև հավելել է, որ կողմերը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994 թվականին: