|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ: Այդ մասին նա հայտարարել է Բելառուսում այցով գտնվող` Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
«Եվրոպայի կենտրոնը (Բելառուսը –խմբ.) չի կարելի հեռացնել ԵՄ-ի հետ համագործակցությունից: Մենք պատրաստ ենք այդ համագործակցությանը, սակայն միշտ պետք է հաշվի առնել ազգային շահերը»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև հավելել է, որ Բելառուսը հետաքրքրված չէ ԵՄ-ի թուլացմամբ կամ փլուզմամբ: