|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բելառուսը և Վրաստանը երբեք ընկերություն չեն արել ինչ-որ մեկի դեմ և չեն պատրաստվում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցություններին, հայտնում է «ТАСС»-ը:
«Մենք երբեք ընկերություն չենք արել ինչ-որ մեկի դեմ և չենք պտրաստվում, բայց ունենք մեր շահերը», - ասել է Լուշակենկոն՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի նախագահին այն դիրքորոշման համար, որ զբաղեցնում է վրացական կողմը միջազգային կազմակերպություններում, ԵՄ-ում՝ աջակցելով և պաշտպանելով Բելառուսի շահերը:
«Բելառուսը պատրաստ է ցանկացած համագործակցության Վրաստանի հետ», - ասել է Լուկաշենկոն:
Նա նաև նշել է, որ երկրները հնարավորություն ունեն փոխադարձ ապրանքաշրջանառությունը տարեկան հասցնել մինչև 200 միլիոն դոլարի: