|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բելառուսը չի դառնա Ռուսաստանի մասը, և ռուսական ղեկավարությունը երբեք հարցն այդպես չի դրել: Այդ մասին երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում. հայտնում է БЕЛТА-ն:
Լուկաշենկոյի կարծիքով՝ Ռուսաստանում շատ քաղաքական գործիչներ կան, ովքեր մտածում են իմպերիալիստական կերպով և կարծում, որ Բելառուսը պետք է լինի ինչ-որ հյուսիսարևմտյան մարզ: «Դրան մենք կոնկրետ պատասխան ենք տալիս՝ մենք չենք լինի հյուսիսարևմտյան մարզ։ Ինչպեսև երբեք, ինչպես ես եմ հասկանում, չենք հակամարտի Ռուսաստանի հետ»,- նշել է նա: