|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանին կապիտուլյացիայի ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով Թեհրանի շտապ բժշկական կենտրոնում։
Նա նշել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի կամ անկայունության և միշտ պատրաստ է տարբեր երկրների հետ երկխոսությանը և կառուցողական համագործակցությանը. «Այնուամենայնիվ, ուժով սեփական կամքը պարտադրելու կամ երկրին կապիտուլյացիայի ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման: Իրանի ժողովուրդը երբեք չի ընդունի նման մոտեցումը»,- ասել է նա:
Իրանի նախագահը նաև քննադատել է միջազգային համակարգում գործող երկակի ստանդարտները՝ ընդգծելով, որ այլ երկրների դեմ ռազմական գործողությունները հակասում են ընդունված միջազգային սկզբունքներին:
Փեզեշքիանը կոչ է արել «ամրապնդել միասնությունը թշնամիների դեմ»: