|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 29-ին հանդիպելու են Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ: Այդ մասին Yerkir.am-ը տեղեկացավ Ավստրիայի նախագահական կայքից:
Ըստ կայքի` Ավստրիայի նախագահականում մարտի 29-ին` ժամը 15.15 և 18.30-ին, նախատեսված են, համապատասխանաբար, Փաշինյանի և Ալիևի ճեպազրույցները: Ենթադրելի է, որ նախքան ճեպազրույցները երկու երկրների ղեկավարները հանդիպում կունենան Ավստրիայի նախագահի հետ: Սակայն դեռևս հայտնի չէ, թե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների երկկողմ կամ եռակողմ հանդիպում նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ:
Հավելենք, որ, Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե մարտի 29-ին նախատեսվո՞ւմ է, արդյոք, Փաշինյան-Ալիև հանդիպում, վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակը լոյալ պատասխան էր տվել:

