Ղեկավարների միջև հանդիպման մասին տեղեկությունը տարածում ենք համաձայնեցված կարգով. Վլադիմիր Կարապետյան
Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսվում է մարտի 29-ին Վիեննայում:
«Ղեկավարների միջև հանդիպման մասին տեղեկությունը տարածում ենք համաձայնեցված կարգով»,- ասաց վարչապետի մամուլի խոսնակը: