|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մոնտենեգրոյի կառավարությունը Հայաստանի քաղաքացիներին առանց վիզայի 30 օր իրենց երկրում մնալու հնարավորություն է տվել զբոսաշրջային ժամանակահատվածում: Այս մասին տեղեկացնում է TACC-ը:
Երկիրը միևնույն ժամանակ թույլատրել է ռուսաստանցի զբոսաշրջիկներին` երկրի տարածքում 180 օրվա ընթացքում առանց վիզա ստանալու մնալ մինչև 90 օր: Որոշումը կգործի զբոսաշրջային շրջանի ընթացքում՝ ապրիլի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ը։
Առանց վիզայի 30 օր Մոնտենեգրոյում կարող են մնալ նաև Ղազախստանից զբոսաշրջիկներ՝ իրական փաստաթղթերի առկայության դեպքում։