|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ շուտով քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքում հնարավոր կլինի առանձին բաժնում քարտեզագրված տեսնել քաղաքապետարանի տրամադրած բոլոր շինթույլտվությունները եւ գործընթացի՝ տվյալ պահին առկա կարգավիճակը:
Նա նշել է. «Բաժնում կլինի կառուցապատման նկարագիրը՝ հասցեն, ծավալները, հարկայնությունը, արտաքին տեսքը, կառուցապատողի կոնտակտային տվյալները եւ այլ տեղեկություններ:
Ավագանու այսօրվա նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս գործիքը քաղաքացիներին հնարավորություն կտա նաեւ՝ ապօրինի կառուցապատման կասկածի դեպքում, Թեժ գիծ զանգելուց առաջ ստուգել կառուցապատման օրինականությունը:
Բացի սրանից, բնակարան կամ այլ նորակառույց տարածք ձեռք բերելու ցանկություն ունեցողները կարող են ստուգել, թե որքանով է արժանահավատ այս կամ այն կազմակերպության՝ բնակարանային համալիրների վաճառքի առաջարկը, (որովհետեւ քիչ չեն դեպքերը, երբ համացանցում բնակարանների վաճառքի գովազդ տարածող կազմակերպությունը շինթույլտվություն կամ չունի»: