|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանն արդեն երկրորդ անգամ հերքել է, որ Թուրքիայի հետ սահմանին Քրդական աշխատավորական կուսակցության դեմ համատեղ գործողություն է իրականացրել: Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ իրանական բանակը թուրքական բանակի հետ համատեղ սահմանային շրջաններում ոչ մի գործողության չի մասնակցելու. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
Թուրքիան և Իրանը հայտարարել էին, որ որոշ ժամանակ համատեղ գործողություն են իրականանցնելու ՔԱԿ-ի դեմ` սահմանային անվտանգության նպատակով:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն երկուշաբթի հայտնել էր համատեղ իրականացրած գործողության մասին, սակայն իրանական կողմը հերքեց դա: Իրանական կողմը հաստատել էր, որ Թուրքիան գործողություն իրականացրել է, սակայն Իրանը չի մասնակցել դրան: