|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրաքյան Քուրդիստանում, անկախության հանրաքվեին ընդառաջ, Թուրքիայի օդուժը սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան օպերացիա է իրականացրել Զափ, Ավաշին և Բասյան շրջաններում (Իրաքյան Քուրդիստան). տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական «Haberler.com» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի տրամադրած տեղեկատվությանը, նշում է, որ օպերացիայի ընթացքում հրթիռակոծվել են նշյալ շրջաններում գտնվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարները: Ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող զինապահեստներ, թաքստոցներ և զինամթերք:
Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանի Քանդիլ շրջանում էլ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան:
Պաշտոնական Անկարան դեմ է արտահայտվել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին՝ համարելով, որ դա Իրաքի Սահմանադրության և տարածքային ամբողջականության խախտում է: Հանրաքվեին դեմ է արտահայտվել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ):