|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Իրաքյան Քուրդիստանում այսօր անցկացվող հանրաքվեի հարցով: Այդ մասին տեղեկացնում է թուրքական Sozcu-ն` վկայակոչելով Reuters-ը:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության հարցը:
Ըստ կայքի՝ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են այս հարցերի մասին ավելի մանրամասն խոսել հինգշաբթի Անկարայում: