|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իր քաղաքացիներին` լքել Իրաքյան Քուրդիստանի տարածքը:
Միջանկյալ նշենք, որ այսօր Իրաքյան Քուրդիստանում անցկացվում է անկախության հանրաքվե, որին Թուրքիան կտրականապես դեմ է և արդեն բազմաթիվ սպառնալիքներ է հնչեցրել:
Նախարարության տարածած հայտարարության մեջ առանձնապես շեշտվել է, որ «Թուրքիան չի ճանաչի որևէ իրավական հիմք և օրինականություն չունեցող այդ հանրաքվեի արդյունքները»:
Թուրքիայի տարբեր շրջաններում բողոքի ցույցեր են սկսվել: Ցուցարարները, որոնք հիմնականում ազգայնական կուսակցության գաղափարակիրներ են, դեմ են քրդերի հանրաքվեին: