|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Անկարան և Թեհրանն այսօր համատեղ գործողություն են իրականացրել Թուրքիայում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն RT-ի հետ զրույցում. հայտնում է РИА Новости-ն:
«Անօդաչու թռչող սարքերով այնպիսի գործողություն ենք իրականացրել, որ այսուհետ ահաբեկչական կազմակերպություններն այլևս չեն հանի գլուխները սարերում: … Դրանք շունչ չեն քաշելու: Արմատախիլ ենք անելու: Մեր ազգը կազատենք դրանցից»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ նման գործողություն պետք է իրականացվի:
Տեղեկության համաձայն` գործողությունն իրականացվել է առավոտյան 8:00-ին: