|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ այս շաբաթ պատրաստվում է հանդիպել Կիպրոս կղզու շրջակայքում նավթի հայտնաբերման ուղղությամբ աշխատող Հունաստանի և Կիպրոսի պաշտոնյաների հետ: Չնայած պաշտոնական Անկարայի բողոքներին` Իսրայելը, Կիպրոսը և Հունաստանը Միջերկրական ծովում սկսել են հորատման աշխատանքները. հաղորդում է Sözcü պարբերականը:
ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության համաձայն` «Պոմպեոն մարտի 19-23-ը Իսրայել, Լիբանան և Քուվեյթ կատարելիք այցի շրջանակում կքննարկվի տարածաշրջանային կայունության ապահովման, անվտանգության և տնտեսական համագործակցության հարցերը»:
Բացի դրանից` նախատեսվում է Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի հետ քննարկել անվտանգության և էներգետիկայի ոլորտում հարաբերությունների ընդլայնումը: