|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը նամակով դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդին՝ պահանջելով դատապարտել ԱՄՆ պետաքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Իրանի ժողովրդի դեմ սադրիչ հայտարարությունը, -այդ մասին տեղեկացնում է alikonline.ir-ը:
Նամակում մասնավորապես նշված է, որ նման արտահայտություններն Իրանի վրա ճնշում բանեցնելու ԱՄՆ քաղաքականության բաղադրիչներից են, որն Իրանի ժողովրդի դեմ տնտեսական պատերազմ հրահրելու բացայայտ սպառնալիք է:
«Դրանք մի ողջ ժողովրդի պատժելու եւ միջազգային հիմնարար օրենքների կոպիտ խախտման բացարձակ օրինակներն են»,- նշված է նամակում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարն իր հակաիրանական վերջին հայտարարություններից մեկում սպառնացել էր Իրանի ժողովրդին սովի մատնել: