|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը մահացած ծննդկանների մասին սկանդալային հայտարարության եւ իր զավեշտալի նախաձեռնությունների աղմուկը դեռ չմարած, կրկին հայտնվել է քննադատության թիրախում։ Պատճառը նոր «հանճարեղ» գաղափարն է՝ առողջապահության ոլորտի կոռուպցիայի օրինականացումը։
Օրերս «Ազատություն» ռադիոկայանի եթերում նա հայտարարել է բժշկին տրվող «մաղարիչը» հարկելու իր մտադրության մասին։ Մեր տեղեկություններով՝ Ալթունյանի այս հայտարարությունները հարուցել են «բարձր ղեկավարության» զայրույթը։ Առողջապահական համակարգի գլխավոր «մենեջերն» իսկական գլխացավանք է դարձել ընտրությունների գնացող իշխանության համար եւ արդեն իսկ համալրել է այն «սեւ ցուցակը», որտեղ հանգրվանածները տեղ չեն ունենալու 2017-ի կառավարության կազմում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: