|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է դատախազներ Զեքերիա Օզին ու Ջելալ Քարային, ովքեր, ըստ թուրքական մամուլի պնդումների, փախել են Հայաստան:
Ինչպես տեղեկացնում է AA-ն` Էրդողանը խիստ վրդովված ելույթ է ունեցել՝ ասելով. «Նրանք ինչ-որ տեղ անպայման բռնվելու են ու նրանց վզներից բռնած բերելու են այստեղ: Իրենց արածի պատասխանը վաղ թե ուշ տալու են»:
Կրկնելով թուրքական մամուլի պնդումները, թե թուրք դատախազները Վրաստանով մուտք են գործել Հայասատան, Էրդողանն ասել է. «Աստված գիտի՝ այնտեղից էլ որտեղ են փախչելու: Թուրքիան շարունակելու է որոնել նրանց հետքերը»: