|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ներկայումս Բաքուն և Երևանը համաձայնեցնում են ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամկետները: Այդ մասին նա ասել է Интерфакс-Азербайджан-ի հետ զրույցում:
Նրա խոսքով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները աշխատում են այդ ուղղությամբ, ժամկետների մասին կհայտարարվի ավելի ուշ:
Մամեդյարովը հայտնել է, որ նախապատրաստվում է նաև ԱԳՆ ղեկավարների հանդիպում:
Ադրբեջանցի նախարարը չի բացառել, որ հայ գործընկերոջ հետ հանդիպումը կարող է կայանալ բարձրագույն մակարդակով հանդիպումից առաջ:
«Ամեն ինչ հնարավոր է: Չեմ ցանկանում նախապես ասել, իրարանցում ստեղծել»,-ասել է նա: