|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մարտի 12-ին ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում Հայաստանում մեկնարկած «Բարեվարքության ամրապնդման» խորհրդաժողովում ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության պետ Գրիգոր Արամյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևոր է համարում գերատեսչությունում բարեվարքության ամրապնդումը:
«Բարեվարքությունը միջավայր է, որը պետք է ստեղծվի ցանկացած մարդու մոտ: Անձն ինքը պետք է հասկանա, որ իր ցանկացած արարք, երբ դիմացինի նկատմամբ ճիշտ չէ, խախտում է բարեվարքության շատ նուրբ սահմանը: Եթե չեք ձգտում կյանքում բարեվարքություն սահմանել, կյանքը բարդ է լինելու»,- շեշտել է Արամյանը:
Ներքին աուդիտի վարչության պետը ներկայացրեց, թե 2013 թ. սկսած, երբ մեկնարկել է ծրագիրը, ինչ քայլեր են արվել, և ինչ խնդիրներ կան դրա իրականացման ընթացքում: