|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը շատ չի ուշանա. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Ժամկետները կհամաձայնեցվեն, բայց ինձ թվում է՝ հանդիպումը շատ չի ուշանա»,- ասաց նա` հավելելով, որ այդ ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարվում է ամենօրյա աշխատանք:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախորդ շաբաթ հանդես էին եկել հայտարարությամբ և նշել, որ ձեռք է բերվել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման պայմանավորվածություն: