Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-06-06 23:34
Քաղաքական

Ադրբեջանը ձգտում է անորոշ ժամանակով հետաձգել նախագահների հանդիպումը. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանը ձգտում է անորոշ ժամանակով հետաձգել նախագահների հանդիպումը. Շավարշ Քոչարյան

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով` ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Սարգսյան-Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու և բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար:

 

Քոչարյանն այդ հայտարարությունն արեց` ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե ինչով է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի, որի արդյունքում երեկ երկու հայ զինծառայող է սպանվել:

 

Փոխարտգործնախարարի համոզմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած ակտիվացմանը, որն ուղղված է բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը, Ադրբեջանն արձագանքում է սադրանքներով:

 

«ԵԱՀԿ գործող նախագահը գալով տարածաշրջան, և համանախագահները, և Ֆրանսիայի նախագահը արդեն ուղղակի առաջարկել է հանդիպում նախագահների մակարդակով: Դա նշանակում է, որ միջնորդները հակված են, որ վերջ դնեն այս տեղում դոփելուն: Իսկ հիմքը դրան վերջ դնելու, դա նույն մադրիդյան փաստաթղթերի գաղտնազերծված մասն է: Եվ Ադրբեջանի գործողությունները, հայտարարությունները հակասում են այդ ամեն ինչին: Կարծում եմ, որ դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ անում են, որ այս փուլում չլինի այդպիսի քայլ առաջ բանակցային գործընթացում»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: