|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, մի պատճառով, որ իրեն չհանդիմանեն, թե փախել է դժվար պահին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսքան տարիներ աշխատելով նախագահ, ինձ ճանաչում է ամեն շուն ամեն բակում: Ես խոստանում եմ, որ քարոզչություն չեմ իրականացնելու, եթե առաջադրվեմ նախագահական ընտրություններում: Ես ապահովելու եմ հավասար իրավունքներ բոլոր թեկնածուների համար նախագահական ընտրություններում»,- ասել է Լուկաշենկոն: Նա նաև հավաստիացրել է, որ չի պահելու իշխանությունը և չի ժառանգելու այն իր որդիներին:
«Ես մի քանի ժամկետ է նախագահ եմ, և կարելի է ասել, արդեն կշտացել եմ: Ես կարող եմ հեռանալ իմ 20 տարվա գործունեությունից»,- ասել է նա: