կարևոր
3877 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-17 23:47
Աշխարհ Քաղաքական

Թուրքիայի նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը հայտնի հակահայ է

Թուրքիայի նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը հայտնի հակահայ է

Թուրքիայի նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանը, որին տրված ձայների վերաբաշխումը երկրորդ ընտրափուլում վճռորոշ նշանակություն կարող է ունենալ ընտրաշավը շարունակող երկու թեկնածուներից յուրաքանչյուրի համար, հայտնի հակահայ է։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Պարադոքսը սակայն այն է, որ վերջինիս նախնիներն, իրոք, կարող են հայկական արմատներ ունենալ, քանի որ նա սերում է Իգդիրի այրումներից, իսկ թյուրքագիտության մեջ կարծիք կա, որ այժմ թյուրքախոս այս ցեղախումբը ծագում է միջնադարում քաղկեդոնականություն ընդունած և հետագայում ամբողջովին ձուլված հայ-հոռոմներից։

Այրումներ այժմ կան Իրանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Վրաստանում բայց այրումական խաների տան ներկայացուցիչները բնակվում են միայն Իրանում՝ մասնավորապես Խոյում, և բավական ջերմ վերաբերմունք ունեն հայերի հանդեպ, ինչպես մնացյալ իրանցիներն ընդհանրապես։

Սինան Օղանը սակայն ծայրահեղ ազգայնամոլ և պանթյուրքիստ է, ադրբեջանական լոբբիստ Թուրքիայում, որը պնդում է, թե իր պապին, իբր, ողջ-ողջ այրել են հայերը նրա համագյուղացիների աչքի առջև։