|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի տեսնում ՌԴ-ի կողմից հանրապետությունն իր կազմում ներառելու մտադրություններ. հայտնում է РИА Новости-ն: Ըստ նրա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անգամ նման տրամադրվածություն չունի:
«Ես կզգայի դա: Անկեղծ ասած` մեծ երկիրը որևէ նպատակ չունի կուլ տալու Բելառուսը»,- ասել է նա այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև նշել է, որ ներկայումս բելառուսները ցանկանում են լինել Ռուսաստանի կողքին, սակայն բնակվել իրենց բնակարանում: