|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գյուղական համայնքների դպրոցներում տարբեր առարկաների գծով պահանջվում են ուսուցիչներ: Դրանց մեջ մեծ թիվ են կազմում բնագիտական առարկաներ դասավանդողները:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած ԱԺ լիագումար նիստի օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը՝ ընդգծելով, որ այդ նպատակով մարտ ամսին նախատեսվում է վերապատրաստման դասընթաց անցկացնել հանրապետության ֆիզիկայի ուսուցիչների համար՝ «Քվանտ» վարժարանի և Արցախի պետական համալսարանի համապատասխան ամբիոնի համագործակցությամբ:
«Արդեն հաջորդ շաբաթ նախատեսվում է հանդիպում բոլոր այն գյուղական բնակավայրերի 12-րդ դասարանցիների հետ, ովքեր ընտրել են բնագիտական հոսքի մասնագիտություններ, որպեսզի փորձենք նաև նրանց ներկայացնել մեր քաղաքականությունը և արտոնությունները, որոնցից կօգտվեն այդ մասնագիտություններն ընտրելու դեպքում: Ցավոք սրտի, ուսուցչի աշխատավարձը գրավիչ չի դարձնում այդ մասնագիտությունը՝ առավել ևս բնագիտական առարկաների համար»,- ավելացրել է Ն. Աղաբալյանը: