|
Փոխարժեքներ
14 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 426.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.0686 |
| GBP | ⚊ | £ 493.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Քիչ առաջ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող պատվիրակության ինքնաթիռը:
Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:
Դիմավորման արարողությանը ներկա են եղել նաև Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը և «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսյանը:
Արարողության ավարտից հետո ՀՀ վարչապետն ու նրան ուղեկցող պատվիրակությունն ուղևորվել են դեպի «Սաադբադ» մշակութային համալիր, ուր քիչ անց տեղի կունենա նրա դիմավորման պաշտոնական արարողությունը:
