|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ադրբեջանի ողբերգությունը մեր ողբերգությունն է. ըստ oxu.az կայքի` իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Խոջալուում 27 տարի առաջ դաժանորեն սպանված ադրբեջանցի մեր քույրերին և եղբայրներին ցավով եմ հիշում: Ադրբեջանի ողբերգությունը մեր ողբերգությունն է»,- նշել է նա:
Այսօր նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի ԱԳՆ-ն, իսկ երեկ` Թուրքիայի Ազգային մեծ ժողովը` հայերին մեղադրելով կոտորածներ կազմակերպելու և Ադրբեջանի տարածքները բռնազավթելու մեջ: