|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀԱՊԿ-ը մոտակա տարում կարող է մնալ առանց լիարժեք գլխավոր քարտուղարի: Այդ պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է իր թեկնածուին հաստատել ակնկալող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չզիջող դիրքորոշման պատճառով. գրում է ռուսական Коммерсантъ-ը:
Նշվում է, որ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը: «Ելնում ենք այն բանից, որ մինչ 2020-ի սկիզբը ՀԱՊԿ-ը ղեկավարելու է գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը»,- պարբերականի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի քաջատեղյակ աղբյուրը:
ՀԱՊԿ-ին մոտ կանգնած աղբյուրը Коммерсантъ-ի հետ զրույցում հաստատել է նման տրամադրվածությունը: «Ակնկալում ենք նշանակում մյուս տարի: Կազմակերպությունում կոլապս չկա, աշխատում է ծրագրերի համաձայն»,- ասել է աղբյուրը: