|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
2019 թվականի մարտի 6-ին Եվրախորհրդարանում կանցկացվի «Արմենոֆոբիա. պատմական և ժամանակակից վերածնունդ» թեմայով գիտաժողովը, որի ընթացքում տարբեր դիտանկյուններից կքննարկվի տվյալ երևույթը, կտրվի համապարփակ բնութագիր տարբեր փոխկապակցված երևույթներին, ինչպես նաև կներկայացվեն դրանց դեմ պայքարի ուղիները: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը, որը գիտաժողովի կազմակերպիչներից է:
Գիտաժողովին կմասնակցեն պատմաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ, ակտիվիստներ և ականատեսներ: Հյուրերի թվում են Թուրքիայում մարդու իրավունքների ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուն, Կրակովի Ջագիելլոնիան համալսարանի պրոֆեսոր Յակուբ Օսիեցկին, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և նախկին ՄԻՊ, իրավաբան Ռուբեն Մելիքյանը:
Գիտաժողովի թեման ունի բացառիկ նշանակություն, քանի որ կարծրատիպերի կոտրումը, ատելության խոսքի և քսենոֆոբիայի դեմ պայքարը պարտադիր պայմաններ են հաջող բանակցությունների, երկխոսությունների համար, միևնույն ժամանակ հող է նախապատրաստում հակամարտությունների կայուն և խաղաղ լուծման համար: