|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կ.Պոլսում (Ստամբուլում) գործող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը «Ժամանակակից արվեստը Հայաստանում» խորագրով սեմինարների շարք է նախաձեռնել:
Ըստ «Ակօս»-ի` ծրագրի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 7-ին, որին կմասնակցեն արվեստագետներ, մտավորականներ և գիտնականներ Հայաստանից, Սփյուռքից և Թուրքիայից:
Նախատեսվում է Բեյրութի ամերիկյան համալսարանի արվեստի պատմության դասախոս Անժելա Հարությունյանի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի, արվեստագետ Սարգսի և նկարիչ Ռուբեն Մալայանի մասնակցությունը ծրագրին` որպես բանախոսներ: