|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին զգուշացրել է, որ Իրանի դեմ հնարավոր ագրեսիան ինքնասպանությանը հավասարազոր գործողություն է լինելու. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած հարցազրույցի ժամանակ Զարիֆը նշել է, որ նրանք, ովքեր 2003 թվականին հրահրեցին Իրաքի դեմ պատերազմը, հիմա էլ ձգտում են նույնն անել Իրանի հետ:
«Չեմ ասի, թե նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունն ամբողջությամբ, այլ այդ կառավարության որոշ անդամներ ցանկանում են Իրանի դեմ պատերազմ հրահրել: Դա նրանց համար ինքնասպանությանը հավասարզոր գործողություն է լինելու»,- ասել է Իրանի արտաքին քաղաքականության ղեկավարը: