|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Դոյչե Վելե»-ին՝ խոսելով նաև «թավշյա հեղափոխությանը» ՌԴ-ի չմիջամտելու մասին:
Լրագրողը հետաքրքվել է` ինչո՞ւ ՌԴ նախագահը, որը չի սիրում հեղափոխություններ, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության նկատմամբ բավականին հանդուրժող և չեզոք է եղել:
«Գիտեք` հեղափոխությունում որևէ օտարերկրյա ուժի միջամտություն չկար: Դա զուտ ներհայաստանյան քաղաքական գործընթաց էր: Եվ կարող եմ ասել, որ ոչ մի արտաքին ուժ մեր ներքին գործընթացներում ներգրավվելու հնարավորություն չուներ»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ օրերին, ինչպես և հիմա, հայ ժողովուրդը միասնական է եղել: