|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԵԱՏՄ երկրների գագաթնաժողովին ընդառաջ, հարցազրույց է տվել Россия-24 հեռուստաալիքին՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին:
Նա նշել է, որ մեծ ուշադրություն է հատկացվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին, սակայն իրականում դա սառցաբեկորի վերին շերտն է միայն, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի հարցն ամենակարևորներից չէ:
«Առավել կարևոր է կազմակերպության էությունը: Ասեմ, որ սա Հայաստանի համար շատ կարևոր կազմակերպություն է, ու մեր գլխավոր նպատակը ՀԱՊԿ հեղինակության բարձրացումն է՝ ոչ միայն քաղաքական, այլև ռազմավարական առումներով, և հույս ունեմ, որ կկարողանանք հասնել այդ նպատակին»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: