|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտություն չի տեսնում հանդիպել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի։ Այս մասին «Երկիր մեդիա»-ին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Արդեն գրել էինք, որ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը հույս ունի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի կոնսենսուսի միջոցով: Հարցին` նախատեսվո՞ւմ է նրա հանդիպումը ՀՀ ղեկավարության հետ, Զասը պատասխանել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի համար ցանկացած հարմար օր կարող է ժամանել Հայաստան և հանդիպել նրա, ԱԳՆ, ՊՆ ղեկավարների հետ և քննարկել այն խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեության մեջ, նաև աշխատել այդ խնդիրների լուծման ուղղությամբ: