|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ռուսաստանցի լրագրողներին ասել է, որ չի հասկանում, թե ինչու է Հայաստանը դեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին. հայտնում է Интерфакс-Беларусь-ը:
Ըստ նրա` խայտառակություն է, որ մինչև օրս չի ստացվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրել:
«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղար, երիտասարդ գեներալ (Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զաս – խմբ.): Խելացի տղա է, ունի մեծ փորձ ու կատարած աշխատանք: Նա պետքարտուղար է, և նրան գիտեն բոլոր նախագահները»,- ասել է Լուկաշենկոն:
Նա հիշեցրել է, որ առաջարկել է, որ Զասն այցելի ՀԱՊԿ անդամ պետություններ, այդ թվում` Հայաստան: «Եթե պատրաստ եք նրան ընդունել, լսել… Կարող եք չհամաձայնել նրա թեկնածությանը, կարող եք հետևել ձեր սկզբունքներին: Բայց խոսեք նրա հետ: Գուցե նա ձեզ համար ավելի լավը լինի, քան ցանկացած հայ: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից, չէ՞ որ մենք օտար մարդիկ չենք»,- ասել է Լուկաշենկոն: