|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով մարդիկ են ձերբակալվել: Ըստ թուրքական Yenisafak.com.tr կայքի`ձերբակալվել է առնվազն 22 մարդ:
Ստամբուլի ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` այդ մարդիկ կապ են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և աջակցել են, որպեսզի այլ մարդիկ ևս ուղարկվեն Սիրիայի հակամարտության գոտի, կազմակերպել են դասընթացներ, ինչպես նաև «Իսլամական պետությանն» աջակցել են նյութական և ֆինանսական այլ միջոցներով: