|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մոսկվայում իրավապահ մարմինները ձերբակալել են երկու անչափահաս աղջիկներին բռնաբարելու մեջ կասկածվող տղամարդու: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Մարտի 30-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ Լոմոնոսվյան պողոտայի 87-րդ տանը մի տղամարդ երկու անչափահաս աղջիկների է պահում:
Ոստիկանները մեկնել են դեպքի վայր, որտեղ էլ գտել են տղամարդուն ու երկու աղջիկներին, ովքեր հայտնել են, թե այդ մարդը սպառնացել ու բռնաբարել է իրենց:
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանական բաժին, հարուցվել է քրեական գործ: