|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չորեքշաբթի օրն առավոտյան ձերբակալվել է բիրմինգեմցի 20-ամյա մի տղամարդ, ով մեղադրվում է երեխաների շահագործման մեջ:
Գործով զբաղվող ոստիկանն ասել է, թե հետաքննությունը դեռեւս նախնական փուլում է, սակայն իրենք հավատացած են, որ զոհերից մեկն արդեն բացահայտված է:
Ոստիկանությունը հայտնել է, թե տղամարդը Նեշըլսի «Փոքրիկ աստղեր» մանկապարտեզում ասիստենտ է աշխատելիս եղել:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ այսօր մանկապարտեզը փակվել է: Ոստիկանները փորձում են կապ հաստատել բոլոր ծնողների ու խնամակալների հետ եւ անհատական հանդիպումներ ունենալ:
Այս մասին հաղորդում է «Թելեգրաֆը»: